Իմ հիշողության համաձայն, Անդրանիկ Թևանյանը Հայաստանի միակ քաղաքական գործիչն է, որ ֆիզիկապես այցելել է Դոնբաս և հումանիտար օգնություն տրամադրել տեղի հայ համայնքին։ Սա անխոս բարձր հարգանքի արժանի քայլ էր։
Չեմ բացառում, որ Ռուսաստանի և ողջ հայ ազգի նկատմամբ թշնամաբար տրամադրված, Արցախի հայերին մահացած տեսնել գերադասող անձը նաև վերը նշված քայլի համար է մուռ հանում Անդրանիկ Թևանյանից։
Արարատ Միրզոյանը ՔԿ-ի հավաքագրման տեղեկությունը կարդալուց հավանաբար քթի տաղ ծիծաղում է՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին։
Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակն է չեզոքացնել բոլոր հիմնական քաղաքական հակառակորդներին՝ բոլոր հնարավոր միջոցներով։
Բոլոր պարկեշտ մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է դեմ կանգնեն Փաշինյանի ռեժիմի կամայականություններին։
Պետության և հայ ժողովրդի շահերի դեմ գործողները հայտնվել են իշխանության ղեկին, իսկ իրենց ընդդիմախոսներին ամենածանր պիտակներն են կպցնում՝ փորձելով լռեցնել ու վարկաբեկել։
Իրավիճակը կարող է բեկել միայն մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության դիրքորոշումը։