Իր վարկանիշի մասին իրական տվյալներ ունենալով՝ նա հնարավոր սցենարներ է մշակում, որոնք իրեն թույլ կտան կա՛մ վախի մթնելորտ ստեղծելով ակնհայտորեն կեղծել ընտրությունները, կա՛մ հիմքեր մոգոնել ընտրությունները չեղյալ հայտարարելու համար և մտցնել հատուկ դրություն։
Իրավիճակը կարող է բեկել միայն մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության դիրքորոշումը, որի դեմ Մահաբերի դավադրություններն անզոր կդառնան։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը նշում է, որ բոլոր պարկեշտ մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է դեմ կանգնեն Փաշինյանի ռեժիմի կամայականություններին։
Պետության և հայ ժողովրդի շահերի դեմ գործողները հայտնվել են իշխանության ղեկին, իսկ իրենց ընդդիմախոսներին ամենածանր պիտակներն են կպցնում՝ փորձելով լռեցնել ու վարկաբեկել։ Ու այս անգործության համար համայնքապետարանի պատասխանատուներն աշխատավարձ են ստանում։
Փաշինյանն իրեն զգում է ավելի շատ թագավոր, քան վերը նշված եվրոպական երկրների թագավորներն են։ Փաշինյանի իշխանությունը, փրփուրներից կախված, ստիպված է ապավինում նմանատիպ դեղին մամուլի միջոցներին, քանի որ այլ հնարավորություն այլևս չունի։